Հարցազրույց ԱԺՄ վարչության նակին անդամ ԼյուդվիգԽաչատրյանիհետ
–Ինչպե՞սեսգնահատումՀայաստանումստեղծվածներկաիրավիճակը։
–Ընդհանուր իրավիճակը շատ վատ է։ Ընդ որում, որևէ պատասխանատու կոչվող մեկն իր բարձունքից որևէ հոդաբաշխ, խելքին մոտ գաղափարներ, ձևակերպումներ, կարծիքներ, առաջարկներ չի անում։ Դատարկություն է։ Ամեն ինչ վեր է ածվել մանր–մունր ինտրիգային խոսակցությունների՝ սա սրան հանդիպեց, գիշերը բարևեցին, չբարևեցին, տեսան իրար, չտեսան իրար։ Ամոթ էլ է։
–Եվինչի՞կհանգեցնիայսամենը։Ո՞ւրէտանումայսճանապարհը։
–Վախենամ՝ շատ վատ բաների է հանգեցնելու, որովհետև զուգահեռ սոցիալական մեծ արագացում ստացած այս անկումը լավ տեղ չի կարող բերել։ Ուղղակի զարմացնում է այն հետևողականությունը, որով կառավարությունը, կներեք արտահայտությանս համար, վիզ դրած ուզում է ժողովրդին կա՛մ բորբոքել, փողոց հանել, կա՛մ էլ վերջնականապես տրորել ու նվաստացնել։ Այնքան անհասկանալի ու անտրամաբանական արագությամբ են հարված հարվածի հետևից հասցնում բոլոր սոցիալական խմբերին, որ սկսում ես մտածել, թե ծառայում են մի շատ ավելի չգիտեմ ինչ ծրագրի, որը հաստատ մեր երկրից դուրս է։
–Իսկչե՞քկարծում, որայսամենը, հնարավորէ, հանգեցնիսոցիալականբունտի։
–Դժվար է ասել, բայց ես անկեղծ չէի ուզենա, որ այստեղ սոցիալական բունտ լիներ, որովհետև ցանկացած բունտ՝ մանավանդ սոցիալական, բավականին արագ հեռանում է տրամաբանությունից, ընկնում է էմոցիաների գիրկը։ Մեր երկիրն առանց այդ էլ տրամաբանությունից բավականին դուրս կանգնած կազմավորում է դարձել։ Հիմա եթե դրան էլ ավելանա այդ էմոցիոնալ վրդովմունքը, վախենամ՝ զուտ պետական առումով դա լավ տեղ չբերի։ Այստեղ ոչ միայն նկատի ունեմ Ղարաբաղ և այլն, և այլն։ Հոգբենական առումով մեր ժողովուրդը, բունտ եթե եղավ, ի՞նչ արդյունք կլինի, կվերականգնե՞ն հոգեբանական վիճակը, նյութական, պետական վիճակը, հայտնի չէ։ Դրա համար է ինձ անհասկանալի, որ կարծես թե իշխանությունը դիտմամբ բրթում է ժողովրդին դեպի դա՝ ընդ որում հույս ունենալով, որ մեկ է, հայն այն ժողովուրդն է, որ սոցիալական բունտ չի անում։ Բայց այդպես չէ։ Հայերը մի օր կարող են այդ բունտն անել, ու դրանից բոլորս ենք տուժելու, առաջին հերթին՝ իրենք։ Որևէ մի բացատրություն էլ չեն տալիս։ Այս են թանկացնում, այն են թանկացնում, այս են անում, այն են անում։ Կան, չէ՞, ինչ–որ մարդիկ, ովքեր ի պաշտոնե առաջին, երկրորդ, երրորդ դեմք են կոչվում։ Թող վեր կենան, բացատրեն՝ ի՞նչ են անում, իրենց արածն ի՞նչ է։ Եթե իրենց նպատակը ցանկացած գնով բյուջեն փող լցնելն է, թող ասեն՝ ինչքան է պետք, բոլորս հավաքենք այդ փողերը՝ մեր պահած–չպահած, ունեցած–չունեցած, հավաքենք–դնենք, պրծնենք այս քաղաքականությունից և նոր սկսենք կարգին երկիր կառուցել։ Թե չէ, այս տեսակ հետևողականությամբ ստորացնել, խեղճացնել ժողովրդին՝ իմաստը ո՞րն է, մանավանդ որ դրա ոչ մի արդյունքը չենք տեսնում։ Դրսից փողերը գալիս են, ոչ մի արդյունք չենք տեսնում, հակառակը՝ վատանում է։ Մարդիկ արդեն հացի փողի կարիք ունեն։
–«ԲարգավաճՀայաստան» կուսակցությանհամագումարիցառաջկոալիցիայիներկայացուցիչներնասումէին, թեԲՀԿ–նհայտարարելուէ 2013թ. ՍերժՍարգսյանինսատարելումասին։ԲայցԳագիկԾառուկյաննայդպեսէլնմանհայտարարությունչարեց։Չե՞քկարծում, որսանշանակումէ՝ՍերժՍարգսյաննայլևսչիտիրապետումքաղաքականհամակարգին, քանիորնրաասածըկոալիցիոնգործընկերըչիանում։
–Անկեղծ եթե ասեմ, ինձ բացարձակապես չի հետաքրքրում ՀՀԿ–ն ի՞նչ արեց… Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին տիրապետելուն, եթե հիշողությունս չի դավաճանում, 1,5–2 տարի առաջ արձանագրությունների հետ կապված ես ասացի, թե արտաքին քաղաքական հարցերում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը բացարձակապես անտեղյակ է։ Հիմա այս ներքին իրավիճակը ցույց է տալիս, որ նա նաև բացարձակապես անտեղյակ է ներքին քաղաքականությունից։ Սերժ Սարգսյանը գուցե լավ ադմինիստրատոր է, լավ ընկեր է, լավ հայր է և այլն, բայց որպես այս երկրի համար պատասխանատու մեկը՝ չի հասկանում ո՛չ արտաքին քաղաքականությունից, ո՛չ ներքին, որովհետև պետական մտածողություն չունի։ Նա ունի շատ նեղ... Էլի եմ ասում, գուցե ինքն իր ընկերների համար լավ է մտածում, ընկերների համար փայլուն իդեաներ ունի, բայց որպես պետական այր՝ ակնհայտորեն տապալման մեջ է։ Տապալված է իր բոլոր նախաձեռնություններով և ոչ նախաձեռնություններով, իր պահվածքով, իր անհասկանալի... Ի՞նչ է ուզում անել՝ ոչ մեկին չի ասում։ Իսկ եթե չի ասում, ուրեմն չկա քաղաքականություն։ Որովհետև եթե լինում է քաղաքականություն, առաջին դեմքը վեր է կենում, ասում է՝ ես պետք է անեմ էս, էս, էս, ես գնում եմ դեպի այստեղ, եկեք միասին էս անենք, էն անենք։ Չկա՛ այսպիսի բան։ Իհարկե՝ չի տիրապետում։
Լյուդվիգ Խաչատրյան
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը