Լրահոս

16.02.2011 16:16


Ադրբեջանցի քաղաքագետ. «Ռուսաստանի վրա մեծ պատասխանատվություն է ընկնում ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում»

Ինչպես փոխանցում է «Trend» գործակալությունը՝ Ադրբեջանի Քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն, մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի վրա մեծ պատասխանատվություն է ընկնում։
Նրա խոսքերով՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր արդյունավետ քաղաքականություն է իրականացնում։ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական արդյունքների կհանգեցնի։

Այս խորագրի վերջին նյութերը