Աշխարհ

12.11.2019 11:28


Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը՝ Լավրովի երևանյան հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը՝ Լավրովի երևանյան հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ցանկացած ծրագրի անբաժանելի մասն է։ Միշտ ասել ենք, մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել՝ այդ շրջանից արտաքսված ադրբեջանցիների վերադարձը կարող է իրական հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի սահմաններում կոնֆլիկտի կարգավորման համար եւ բարձր մակարդակի ինքնակառավարման կարգավիճակի հիմքով, որը նախատեսում է տարածաշրջանի երկու՝ ադրբեջանական և հայկական համայնքների, խաղաղության եւ անվտանգության պայմաններում համագոյակցություն»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան, ով նաև հավելել է, որ կոնֆլիկտի կարգավորման երկրորդ պայմանն առարկայական բանակցություններ են, որոնք անհրաժեշտ են, և «հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերումը»: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը