Լրահոս

12.11.2019 11:30


Երևանում մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, վնասվել են ավտոմեքենաներ, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները

Երևանում մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, վնասվել են ավտոմեքենաներ, օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, և մարել են 3 ավտոտնակներում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վնասվել են Mazda մակնիշի 66 OD 909 համարանիշի և Subaru մակնիշի 35 ՍA 123 համարանիշի ավտոմեքենաները։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է ավտոտնակների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը