Տնտեսական

12.11.2019 11:15


Թանկացումներ՝ սպառողական շուկայում. արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչ­քի 1 տոկոս գնաճ, բանջա­րեղենը թանկացել է 5.2, իսկ միրգը՝ 6.7 տոկոսով. «Ժողովուրդ»

Թանկացումներ՝ սպառողական շուկայում. արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչ­քի 1 տոկոս գնաճ, բանջա­րեղենը թանկացել է 5.2, իսկ միրգը՝ 6.7 տոկոսով. «Ժողովուրդ»

«Հայաստանի սպառողական շուկա­յում հոկտեմբերին, սեպտեմբերի համե­մատ, թանկացումներ են արձանագր­վել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճա­կագրական կոմիտեից տեղեկացավ, որ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչ­քի 1 տոկոս գնաճ: Իսկ, ահա, բանջա­րեղենը թանկացել է 5.2, իսկ միրգը 6.7 տոկոսով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում արձանագրվել է գնաճ 0.5 տոկոսով: Միայն ձվի գինը հոկտեմ­բերին, սեպտեմբերի համեմատ, բարձ­րացել է 0.9 տոկոսով: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ առաջին անհրա­ժեշտության սննդատեսակներից հացի շուկայում արձանագրված գնաճը կազ­մել է 0.4 տոկոս, իսկ մսամթերքի շուկա­յում, հակառակը, գնանկում է գրանցվել՝ 0.5 տոկոս:

Ի դեպ, արձանագրենք, որ այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբե­րի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թե­յի, կակաոյի 0.3 տոկոս գնաճ:

Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառնե­րից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի և եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետևանքով պետա­կան բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով այս տար­վա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի և ալկոհոլա­յին խմիչքների համար ակցիզային հար­կի դրույքաչափերը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը