Քաղաքական

12.11.2019 11:10


ԱԺ-ում այս օրերին թեժ է լինելու. իշխանություններին մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը. «Ժողովուրդ»

ԱԺ-ում այս օրերին թեժ է լինելու. իշխանություններին մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը. «Ժողովուրդ»

«Խորհրդարանում այս օրերին թեժ է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամների ընտրությունը հագեցած օրակարգի պատճառով այս քառօրյայում ավարտին չհասցնելու դեպքում իշխող թիմը նախատեսում է դա եզրագծին հասցնել հաջորդ շաբաթ` քննարկումը շարունակելով:

Մինչև փակ գաղտնի ընտրությունը պատգամավորները պետք է լսեն հանձնաժողովի 5 անդամներին, որոնք պետք է իրենց ծրագրային մոտեցումները ներկայացնեն, պատասխանեն պատգամավորների հարցերին:

Իշխանություններին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մտահոգում է «Բյուջե-2020»-ի քվեարկությունը, որովհետև մինչև օրս ընդդիմադիրները դիրքորոշում չեն հայտնել, թե ինչպես են քվեարկելու փաստաթղթին: Նախատեսվում էր, որ ԱԺ-ում փաստաթղթի քննարկմանը ներկա կլինի նաև վարչապետ Փաշինյանը, բայց նա, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այդ օրերին աշխատանքային այցով Ֆրանսիայում կլինի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը