Ժողովրդի վարչապետն իրեն թույլ է տալիս կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ ՀՀ հպարտ քաղաքացին հացի խնդիր ունի․ «168 ժամ»
«Հասարակության ու իշխանության միջև անջրպետը գնալով խորանում է: Համատարած աղքատության ֆոնին մարդկանց համար հասկանալի չեն «ժողովրդի իշխանության» կողմից թույլ տրվող ճոխությունները: Եթե նման բան անեին նախկին «հակաժողովրդական» իշխանությունները, դեռ կարելի էր հասկանալ, ու երևի թե ավելորդ է ասել՝ ինչպիսի աղմուկ կբարձրացնեին ընդդիմադիրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը:
Բայց այսօր նախկինները չկան: Ու դժվար է հավատալ, որ նման բան կարող է իրեն թույլ տալ «ժողովրդի իշխանությունը»: Հիմա որքան էլ վարչապետը փորձի արդարացումներ բերել, միևնույն է, դրանք ընկալելի չեն հասարակության համար: Ինչպե՞ս կարող է ժողովրդի վարչապետն իրեն թույլ տալ կրկնապատկել նախարարների աշխատավարձը, երբ Հայաստանի հպարտ քաղաքացին օրվա հացի խնդիր ունի, երբ մարդիկ աշխատելու և արժանապատիվ ապրելու տարրական հնարավորություններ չունեն, երբ երկրում ավելի քան 200.000 քաղաքացի աղքատ է, երբ հասարակության սոցիալական խոցելի խմբերի եկամուտները շատ ցածր են, ու կառավարությունը միջոցներ չի կարողանում գտնել դրանք բարձրացնելու համար, երբ տարիներ հետո պետական բյուջեն կենսաթոշակները հազիվ 3000-4000 դրամով ավելացնելու հնարավորություններ ունի:
Եթե նման բան լիներ նախկինում, Նիկոլ Փաշինյանը հաստատ քարը քարին չէր թողնի: Բայց այսօր արդեն շատ բան է փոխվել, ինչը չէր կարելի նախկինում՝ հիմա ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ, գուցե նաև պարտադիր է: Թվում է, թե այդպես չպիտի լիներ: Ժողովրդի վարչապետը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Բայց պարզվում է՝ լավ էլ թույլ է տալիս: Ու ոչ միայն թույլ է տալիս, այլև արդարացնում է:
Համատարած աղքատության ֆոնին, որը եղել է ու կա նաև իշխանափոխությունից հետո, վարչապետը կարող է իրեն թույլ տալ ոչ միայն նախարարների աշխատավարձերը կրկնապատկել, այլև միլիոններ ծախսել նոր ծառայողական ավտոմեքենաներ գնելու, առանձնատուն վերանորոգելու, արտասահմանյան թանկարժեք այցեր կատարելու, պետական միջոցներն իր հայեցողությամբ տնօրինելու համար: Նիկոլ Փաշինյանին հարիր չի առանց վերանորոգման ապրել մի տանը, որտեղ նախկինում ապրել է նախորդ ղեկավարը: Հազիվ թե կարելի է կարծել, որ նախկին նախագահը կարող էր վատ պայմաններում ապրած լինել, բայց այդ պայմանները Նիկոլ Փաշինյանին այլևս չեն բավարարում:
Ամենևին կարևոր չէ, թե ինչքա՞ն գումար է ծախսվել վարչապետական առանձնատան վերանորոգման համար: Կարևորը երևույթն է, կարևորը մոտեցումների այն փոփոխություններն են, որոնք այս մեկուկես տարում տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի մոտ:
Երբ նա դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, բոլորովին այլ կերպ էր ներկայացնում ժողովրդի և իշխանությունների փոխհարաբերությունները: Սա ժողովրդի իշխանություն է, որը եկել է ժողովրդին ծառայելու: Իշխանությունը պատրաստ է անգամ անվարձահատույց ծառայել ու լուծել ժողովրդի խնդիրները, անընդհատ կրկնում էր Նիկոլ Փաշինյանը:
Բայց ի՞նչ ունենք այսօր: Ունենք մի իշխանություն, որի համար առաջնայինը ոչ թե ժողովրդի, այլ սեփական բարեկեցության ապահովումն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: