Իշխանավորները որոշել են օրենքով պայքարել ընդդիմադիր մամուլի դեմ, բայց պետք է այդ օրենքը հետադարձ ուժ ունենա, և պարզվի, թե նախկինում որոշ թերթեր քանի «մոր կաթ» էին ուտում. «Իրատես»
«Այն, որ ցանկացած իշխանության քիմքին էլ հաճելի չէ ընդդիմադիր մամուլը, նորություն չէ, բայց մերօրյա իշխանավորները որոշել են օրենքով պայքարել հակաիշխանական թերթերի դեմ։ Վերջին շրջանում իշխող թևի պատգամավորները լրագրողներին հաճախ են հարցնում, թե այս կամ այն թերթը ով է ֆինանսավորում, ինչ ֆինանսական աղբյուրներից են օգտվում, իսկ երբ չեն ստանում իրենց հարցերի պատասխանները, «սպառնում» են. «Հեսա օրենք ենք ընդունելու, ու ամեն ինչ պարզվելու է»։
Դեմ չենք, թող օրենք էլ ընդունեն, հերթական վերահսկողական լծակն էլ իրենցով անեն, բայց մի դրույթ, այդուհանդերձ, պիտի այդ օրենքում ամրագրեն։ Օրենքը պիտի հետադարձ ուժ ունենա և պարզի, թե նախկինում խիստ ընդդիմադիրի համարում ունեցող որոշ թերթեր քանի «մոր կաթ» էին ուտում ու քանի ֆինանսական հովանավոր ունեին։ Թող պարզեն, մենք էլ իմանանք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: