Լրահոս

09.03.2011 00:00


«Օգնության խնդրանքով դիմում եմ իմ հայրենակիցներին…»

Սպիտակի երկրաշարժն ինձնից խլեց հարազատներիս, հայրական տունս, ապրուստի միջոցն,որն ունեինք, մայրս զրկվեց իր ոտքից: Ճիշտ է` ես այդ ժամանակ դեռ ծնված չէի, բայց մորս պատմած անցյալն ու դառը ներկան համեմատելով`երդվեցի ոտքի կանգնեցնել իմ ընտանիքն ու լինել նրա ապավենը:

Այժմ ես տասնյոթ տարեկան եմ, բնակվում եմ Գյումրիում, սովորում եմ Երևանի  ավիացիոն վարչությանն առընթեր ավիաուսումանական կենտրոնի երկրորդ կուրսում, ապագա ավիոկարգավար եմ, ապրում եմ երկրորդ կարգի հաշմանադամ մորս և անչափահաս քրոջս հետ,հայրս անհայտ բացակայող է: Ուսմանս վճարը կազմում է 200.000 դրամ, որը չվճարելու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել ուսումս, չնայած այն հանգամանքին, որ պաշտում եմ ապագա  մասնագիտությունս,քանզի այն մեծ պատասախանատվություն է ինձ համար, չէ որ գեթ մեկ սխալ բառը կարող է մարդկային կյանք արժենալ:

Քաջ գիտակցելով, որ ես եմ ընտանիքիս միակ հույսն ու ապագա կերակրողը`օգնության խնդրանքով դիմում եմ իմ հայրենակիցներին, որոնք, հուսով եմ, անտարբեր չեն գտնվի մի պատանու հանդեպ, ով ընդամենն ուզում է ապրել ու ծառայել իր հայրենիքին:

Կխնդրեյի ինձ գրել հետևյալ հասցեով`[email protected]

Սերգեյ Մնացականյան

Այս խորագրի վերջին նյութերը