Փորձագիտական շրջանակները Լավրովի այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ են շրջանառության մեջ դնում․ «Փաստ»
«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։ Ի դեպ, իր խոսքում Լավրովը խոսել է նաև մի շատ կարևոր ու ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող թեմայի շուրջ. խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին է։ Նա նշել է.
«Մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը, 2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը»:
«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ թեման պատահական չի բարձրաձայնվել. ըստ տեղեկությունների, Լավրովի այցից հետո տարբեր փորձագիտական շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հետ կապված մոտեցումներ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: