Աշխարհ

12.11.2019 09:54


Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում

Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում

Նոյեմբերի 11-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը: Վերջին տուրի առաջին խաղում հանդիպեցին Հայաստանի և Ջիբրալթարի Մ-15 հավաքականները: Խաղն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 4:0 հաշվով:

Մրցաշարը եզրափակեցին Հունգարիայի և Բելառուսի ընտրանիները: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարը ավելի հստակ իրացրեցին հունգարացիները, որոնք էլ 7 միավորով դարձան մրցաշարի հաղթող:

Հայաստանի Մ-15 հավաքականը վստակեց նույն 7 միավորը և զբաղեցրեց երկրորդ տեղը, քանի որ միմյանց միջև խաղում զիջել էր հունգարացիներին հետխաղային 11-մետրանոցներով (հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով): Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին հաղթել էր Բելառուսին 2:1 հաշվով:

Մրցաշարային աղյուսակ

1. Հունգարիա – 7 միավոր

2. Հայաստան - 7

3. Բելառուս - 4

4. Ջիբրալթար - 0

Այս խորագրի վերջին նյութերը