Դետալ առ դետալ ներկայացրել է բանակցային գործընթացի մանրամասները, բայց չի ասել` ինչ փաստաթուղթ է դրված սեղանին
Անցած շաբաթ Արցախի ԱԺ ամենամեծ խմբակցության` «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչները «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, խոսել Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված նոր իրողությունների» մասին, եւ, ինչքան հասկացանք, «բավարարված» են դուրս եկել վարչապետի մոտից։
Խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, մասնավորապես, գոհունակությամբ արձանագրել է. «Ես եղել եմ Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, եւ առաջին անգամ այսօր բանակցություններն, ինչպես տարվում են, դետալ առ դետալ ՀՀ վարչապետն անկեղծ մեզ հաղորդեց։ Ասաց` Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր ժողովուրդը չընդունեց դրանք: Գաղտնի ոչ մի բան չի լինելու եւ ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ»։
Եթե Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն, ուրեմն` ինչի՞ շուրջ են բանակցությունները. Փաշինյանի հետ զրույցից gոնե մոտավոր պատկերացում կազմե՞լ են` ինչի մասին է խոսքը, ինչ տարբերակ է քննարկվում։ Մեր հարցին ի պատասխան` Արթուր Թովմասյանը նկատեց.
-Ես միշտ ասել եմ` Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահների եւ վարչապետի մոտ հայրենասիրության պակաս չկա. բոլորն էլ բանակցային գործընթացում ցանկացել են ստանալ այն, ինչ ցանկանում է մեր ժողովուրդը, համայն հայությունը, մասնավորապես, արցախահայությունը։ Մինչեւ հիմա սեղանին չի եղել մի փաստաթուղթ, որն արտահայտեր համայն հայության արմատական շահերը։ Մի բան կարող եմ ասել` հանդիպելով վարչապետի հետ, ես հող տվող վարչապետ չտեսա։
-Մադրիդյան փաստաթուղթը, բացի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքներից, ամրագրում էր կարգավորման 6 տարրերը, որտեղ, մեզ համար անընդունելի դրույթներով հանդերձ, հստակ ֆիքսված էր Արցախի ինքնորոշան, միջանկյալ կարգավիճակի հարցը` ժամանակի իքս պահին վերջնակն կարգավիճակը հանրաքվեի միջոցով վերջնականապես հստակեցնելու հեռանկարով։ Ակնկալում եք, որ Փաշինյանն ավելի՞ լավ առաջարկ կկորզի համանախագահներից։
-Ի՞նչ է ասում Փաշինյանը. ասում է` առաջնագիծը պետք է բերվի պատշաճ մակարդակի, որ գոնե առաջնագծում մենք անտեղի զոհեր չունենանք։ Երկրորդ` ավելի շատ գումարներ հատկացվեն, միլիարդների հասնող` նոր զինատեսակներ ձեռքբերելու համար։ Երրորդ` ե՛ւ 1992-94թթ., ե՛ւ ապրիլյան պատերազմի մասնակիցիներին, մեր զինծառայողներին, ապահովել բնականարով։ Սա լա՞վ չի։
-Լավը լավ է, բայց խոսքը սեղանին դրված փաստաթղթի՛ մասին է։
-Ես մի բանում համոզված եմ. այն փաստաթուղթը, որտեղ հստակ կլինի Արցախի կարգավիճակը, որը հոգեհարազատ կլինի ՀՀ վարչապետին, նա կներկայացնի ե՛ւ Հայաստանի մեր հայրենակիցներին, ե՛ւ Արցախի մեր ժողովրդին։ Միայն ժողովուրդը հանրաքվեի միջոցով կարող է որոշել` այդ համաձայնագիրը հոգեհարազա՞տ է իրեն, թե՞ ոչ։
-Իսկ ի՞նչ է, Հայաստանի որեւէ ղեկավար ա՞յլ բան է ասել. ասել է, որ միանձնյա՞ է լուծելու հարցը` չհարցնելով ժողովրդի կարծիքը։
-Ոչ մի նախագահ կամ վարչապետ ժողովրդի փոխարեն չի կարող ստորագրել մի փաստաթուղթ, համաձայնագիր, որին ժողովուրդը համաձայն չի։ Բոլոր դեպքերում այդ համաձայնագիրը մնալու է սեղանին։
-Այդ համատեքստում ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի հայտարարությունը, թե ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար, եւ սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ո՛չ միայն Ղարաբաղն է իրենը համարում` ազատագրված տարածքներով հանդերձ, այլեւ Զանգեզուրի, Մեղրիի, Երեւանի վրա է աչք տնկել։
-Էլի եմ ասում` որեւէ լուծում, որը ընդունելի չլինի մեր ժողովրդի համար, չի կարող կյանքի կոչվել։ Մնացածը` ինչու է ասել, որ Ադրբեջանի ժողովրդի համար նույնպես պետք է ընդունելի լինի, հարցրեք Հայաստանի վարչապետին։ Ո՛չ Հայաստանի առաջին նախագահը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը, ո՛չ էլ Հայաստանի վարչապետը, չեն ցանկանում հայտնվել պատմության լուսանցքում։ Իմ անձնական կարծիքն է, որ եթե ուզում ենք Մինսկի խմբի հովանու ներքո էդ հարցը լուծել, ապա ապրիլյան պատերազմը առնվազն 50 տարով հետ է գցել այդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը։ Առաջիկա 50 տարում մենք պետք է ձեռք բերենք բոլոր ժամանակակից զինատեսակները, որ ունի Ադրբեջանը, առաջնագիծը բերենք մարտական տեսքի։ Խաղաղության գրավականն այն է, որ մենք դառնանք տնտեսապես հզոր, ունենանք ռազմական բոլոր ատրիբուտները»։
-Այն, որ Հայաստանի եկող տարվա բյուջեով ռազմական ծախսերը գրեթե չեն ավելանում, տոկոսային հարաբերակցությամբ` մի բան էլ 0,2 տոկոսով կրճատվում են, մինչ Ադրբեջանը 20 տոկոսով ավելացնում է իր ռազմական բյուջեն, որքանո՞վ է տեղավորվում այդ տրամաբանության մեջ։
-Ես չէի ասի, թե ռազմական բյուջեն կրճատվում է... Բյուջեի մասով եթե մտահոգություններ ունեք, հարցրեք Հայաստանի ԱԺ պատգամավորներին։
-Իսկ այն, որ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին ոչ մեկը այլեւս չի հիշում`դրանք, ինչպես եւ մադրիդյան սկզբունքները, դուրս են եկել բանակցային օրակարգից, Ձեզ չի՞ մտահոգում։
-Ո՞նց կարող է չմտահոգի։ Մի՛ բան կարող եմ ասել` առանց Արցախի մասնակցության ոչ մի հիմնարար փաստաթուղթ չի կարող ստորագրվել։ Ինչքան շուտ Ադրբեջանը սա հասկանա, այնքան լավ։ 1992-94 թթ. Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի ժամանակ մեր զինվորականները լուծել են Արցախի խնդիրը, 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ էլ մեր երեխաներն են լուծել այդ հարցը։
Բայց բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է։ Մենք ողջունում ենք, որ բանակցությունները շարունակվում են, որովհետեւ, եթե բանակցությունները կանգ առան, պատերազմն անխուսափելի է։ Իսկ հարցի լուծումը հնարավոր է միայն փոխվստահության մթնոլորտում, որը այսօր չկա։
-Ձեր կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է` նրանք, ովքեր կասկածի տակ են դնում վարչապետի քայլրը, դավադիրներ են։ Դուք է՞լ եք այդ կարծիքին։
-Ես ազգի մեջ ես չեմ փնտրում դավադիրների։ Կարող է` «Ազատ հայրենիք» կուսակցութան ղեկավարն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ես, բայց ես ասում եմ` պետք է հնարավորություն տանք ՀՀ իշխանություններին ե՛ւ տնտեսությունը զարգացնել, ե՛ւ բանակցային գործընթացում, քանի որ ժողովուրդը իր վստահության քվեն տվել է, ավելի ամուր, ավելի կոշտ դիրքերից խոսել Արցախյան հիմնախնդրի մասով։ Ամբողջ հասարակությունը պահել մտահոգության մեջ, որ վաղը պատերա՞զմ է սկսվելու`շատ սխալ է։
Արցախի ժողովուրդը ավելի շատ անհանգստանում է կարկուտից, քան թշնամու հարձակումից, եւ ցանկացած պահի պատրաստ է բահը փոխել ավտոմատով։ էդ մի բանում կարող եք համոզված լինել։

Լիլիթ Պողոսյան