Տնտեսական

11.11.2019 19:57


«Չենք ուզում Գյումրի գնալ». ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը (տեսանյութ)

«Չենք ուզում Գյումրի գնալ». ավտոներկրողները փակել են Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը (տեսանյութ)

Գյումրու մաքսատանն ամենատարրական պայմաններ չկան, բացի այդ, դժվար է մեքենան Գյումրի հասցնել, ճանապարհները բարեկարգված չեն, մեքենաներից շատերն էլ առանց անիվների են հասնում ներկրողներին:

Նորագավիթի ավտոմաքսատան մոտ այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտոներկրողները փակել են ճանապարհը. նրանք բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ: Նրանք հայտարարում են, որ չեն ցանկանում մաքսազերծման համար հասնել Գյումրի կամ Մեղրի, քանի որ դա ավելացնում է իրենց ծախսերը, նաեւ լրացուցիչ ժամանակ է խլում:

«Հերթերը ծախում են, հեսա ձյունը կգա, վթարները շատանալու են Գյումրիի ճանապարհին: Բացի այդ, գիշերակացի խնդիր կա․ եթե ձեւակերպումը նույն օրն ավարտել չի ստացվում, ներկրողները ստիպված են լինում գիշերել հյուրանոցներում կամ ավտոմեքենաների մեջ»,-ասաց ներկրողներից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ Ճապոնիայից բերված մեքենաները ձմեռային անվադողեր չունեն, իսկ առանց դրանց վարելը կարող է վտանգավոր լինել։

Նրանք պահանջում են, որ Նորագավիթի ավտոմաքսատունը գործի մինչեւ դեկտեմբերի 31-ը, ԱՄՆ-ից բերված մեքենաները մաքսազերծվեն այստեղ, իսկ Ճապոնիայից եւ Վրաստանից ներմուծված մեքենաների դեպքում ներմուծողն ինքը որոշին՝ այն մաքսազերծել Երեւանում, թե Գյումրիում։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար պաստառ. «Չենք ուզում գնալ Գյումրի»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը