ԱՄՆ-ը չի հասկանում, թե Թուրքիայում ինչ է կատարվում
«ԱՄՆ-ը չի հասկանում, թե վերջին շրջանում Թուրքիայում ինչ է կատարվում»–երեքշաբթի հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն։
Ինչպես հայտնում են թրքական ԶԼՄ-ները, մեկնաբանելով «OdaTV» տեղեկատվական պարբերականի գլխավոր խմբագիր Սոներ Յալչինի ձերբակալությունը՝ Ռիկարդոնեն ասել է. «Խոսքի ազատության հետ կապված բոլոր հարցերը մեզ շատ են մտահոգում, և մենք հուսով ենք, որ Թուրքիայի իշխանություններն այդ գործի քննությունը արդար և թափանցիկ կվարեն»։
-Անհնար է հասկանալ Թուրքիայում տեղի ունեցողը։ Մի կողմից ԶԼՄ ներկայացուցիչների ձերբակալություններ են կատարվում, մյուս կողմից խոսվում է խոսքի ազատության մասին։ Մենք ուշադիր հետևում ենք բոլոր իրադարձություններին։ Խոսքի ազատությունն ու անկախ մամուլը շատ մեծ կարևորություն ունեն բոլոր երկրների համար,-նշել է դեսպանը։
Դիվանագետը նաև ընդգծել է, թե ժողովրդավարության ամենակարևոր բաղկացուցիչը մամուլի ազատությունն ու անկախ դատաիրավական համակարգն են։
ԱՄՆ-ը չի հասկանում, թե Թուրքիայում ինչ է կատարվում