Լրահոս

13.03.2009 15:26


Սերգեյ Շաքարյանց. «Հայաստանը նպաստում է Կովկասում Թուրքիայի դերի բարձրացմանը»

-Թուրքիան տարածաշրջանում կորցնում է իր դերակատարումը և Կովկասում նրա միակ ճանապարհը Հայաստանն է,- «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։ Նա ընդգծել է, որ Իրանի հզորացումը հասկանալով՝ Թուրքիան, որպես հակակշիռ, կրկին սկսել է մտածել Մեծ թուրքական պետության գաղափարի իրականացման մասին։ Քաղաքագետը հենց դրա հետ է կապել «Կովկասյան պլատֆորմ» ստեղծելու Թուրքիայի նախաձեռնությունը։

-Թուրքիայի առաջարկած «Կովկասյան պլատֆորմը» նույն Ղարսի պայմանագիրն է։ Այդպիսով թուրքերը փորձում են հավերժացել իրենց արևելյան սահմանները, որ ձեռնտու չէ Հայսատանին ու, առավել ևս, Ռուսաստանին,- ասել է Սերգեյ Շաքարյանցը։

Քաղաքագետը նշել է նաև, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի ապագա այցը Հայաստան, առաջին հերթին,  ձեռնտու է թուրքերին։ Թուրքիայի հետ հարաբերությունների ջերմացմամբ՝ Հայաստանը, ուղղակի թե անուղղակի, նպաստում է տարածաշրջանում այդ երկրի դերակատարման բարձրացմանը։  

Այս խորագրի վերջին նյութերը