Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է Բուխարեստի մրցաշարում իր տարած հաղթանակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանը շեշտել է, որ Grand Chess Tour-ի այս մրցափուլը բարդ է ստացվել:
«Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր: Պատմության մեջ մնում են միայն հաղթողների անունները»,-ասել է Արոնյանը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարերում: Արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցեցին կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը, հավաքելով 20-ական միավոր, հաղթողին որոշեցին թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրեցին երկու պարտիա` արագ մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթեց Արոնյանը:
Եթե ուզում ես հիշվել, ապա հաղթիր. Լևոն Արոնյան