Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ է կիրառվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բաղդասարյանի պաշտպան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ գրավի չափը կազմում է 5 միլիոն դրամ:
«Պարոն Բաղդասարյանը մեղադրանքը չի ընդունում ու պնդում է, որ հափշտակություն չի կատարել»,-ասաց Անանյանը:
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշյալ քրեական հոդվածները վերաբերում են առանձնապես խոշոր չափերով յուրացմանը, պաշտոնեական կեղծիքին և փաստաթղթերի կեղծմանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Ավելի վաղ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հաղորդագրություն էր տարածել Դավթաշեն վարչական շրջանում Ռուսլան Բաղդասարյանի ղեկավարման տարիներին տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ:
Ըստ նախնական տվյալների` վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր համայնքապետարանի տարբեր աշխատակիցների ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա 2012-2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9 միլիոն դրամից ավելի գումար: