Լրահոս

16.02.2011 15:02


Հայաստանում ալյուրի գինը կրկին բարձրացել է

Հայաստանում ալյուրի գինը կրկին բարձրացել է

Այս շաբաթ և կիրակի Հայաստանում ալյուրը կրկին թանկացել է։ 50 կգ կշռող մեկ պարկ ալյուրի գինը հասել է 13 հազ. դրամի: Սա վերջին մեկ ամսվա ընթացքում ալյուրի գնի արդեն 2–րդ բարձրացումն է։ 2011թ. հունվարին մեկ պարկ ալյուրը 11 հազ.–ից դարձել էր 12 հազ. դրամ: Ալյուրի թանկացումը, բնականաբար, հերթական անգամ հանգեցրել է նաև հացամթերքի թանկացման։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «7օր»–ին այս կապակցությամբ ընդամենը փոխանցել են, որ ցորենի և ալյուրի շուկայի հետ կապված՝ իրենք ամենօրյա մոնիթորինգ են իրականացնում և համեմատում միջազգային շուկայի գների հետ։
–Դիտարկվող ժամանակահատվածում միջազգային շուկայում ևս գների աճ է նկատվել,–ասել է հանձնաժողովի մամուլի խոսնակ Նելլի Դանիելյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը