Գյումրիի ուսանողները միացել են Երևանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին
Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը։
«Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ու բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ հեռացել բուհից՝ ի աջակցություն Երևանի ուսանողների արդարացի պահանջի։ Դա սկսվել է ժամը 11։00-ին»,-«Փաստինֆո» - ին ասաց Համբարյանը։
Նա շեշտեց, որ նախարարությունը չպետք է համարձակվի ընդունել տալ Բարձրագույն կրթության մասին օրինագիծը, որով հայոց լեզու, հայ գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները նախատեսվում է բուհերում դարձել ոչ պարտադիր։
Հիշեցնենք, ՀՅԴ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա եւ անժամկետ նստացույց է սկսվել ԿԳՄՍ նախարարության շենքի առջև։ Բողոքին միացել են տարբեր բուհերի ուսանողներ։
Գյումրիի ուսանողները միացել են Երևանում Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին
Շիրակի պետական համալսարանի ուսանողները միացել են Երևանում դասադուլ հայտարարած եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը։