Աշխարհ

11.11.2019 18:58


Գերմանիայում առաջին անգամ թուրք քաղաքապետ է ընտրվել

Գերմանիայում առաջին անգամ թուրք քաղաքապետ է ընտրվել

Գերմանիայում առաջին անգամ քաղաքապետի ընտրություններում հաղթել է ծագումով թուրք թեկնածուն: Հանուֆայի քաղաքապետի ընտրությունների 2-րդ փուլում «Կանաչների կուսակցության» կողմից առաջադրված թեկնածու Բելիթ Օնայը ձայների մեծամասնությամբ (52.9%) հաղթել է անկախ թեկնածու Էքարդ Շոյլցին:

Աղբյուրի փոխանցմամբ` Բելիթ Օնայը ընտրությունների առաջին փուլում նույնպես առաջատար է եղել:

Ընտրապայքարում Շոյլցի թեկնածությանն աջակցել է «Քրիստոնյա դեմոկրատական միություն» կուսակցությունը (CDU):

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը