Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո գրոսմայստերները մրցեցին կայծակնային շախմատում, որտեղ Լևոն Արոնյանը և Սերգեյ Կարյակինը հավաքելով 20-ական միավոր հաղթողին որոշեցին թայ-բրեյքում: Շախմատիստներն անցկացրեցին երկու պարտիա` արագ մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի, իսկ կայծակնայինում հաղթեց Արոնյանը:
Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու Կարուանան,Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը:
Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Բուխարեստի արագ և կայծակնային մրցաշարում:
Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում էին Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշի Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը:
Մրցաշարային ֆոնդը կազմում էր 150 հազար ԱՄն դոլար: