Լրահոս

11.11.2019 11:10


21–ամյա վարորդը Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում. կան վիրավորներ

21–ամյա վարորդը Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Պետրոս Չիչյովը իր վարած ВАЗ 2109 մակնիշի 35 ՍM 288 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ Դավիթաշենի կամրջից դեպի «Ֆլորենս» ռեստորանային համալիր տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետի «ղամիշների» մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Գարեգին Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ Գ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը