Լրահոս

11.11.2019 10:41


Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 78-ամյա հետիտոնը մահացել է. վարորդը փախուստի չի դիմել

Վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 78-ամյա հետիտոնը մահացել է. վարորդը փախուստի չի դիմել

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ, 78-ամյա Պապիկ Ծովյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 6-ին՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի հետևանքով:

Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 27-ամյա Վասպուր Կոստանյանը իր վարած ՎԱԶ-21723 մակնիշի 66 CG 669 համարանիշի ավտոմեքենայով՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել Պ. Ծովյանին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով, հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը