Երևանում բախվել են Porsche Cayenne-ն ու Suzuki մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Երեկ՝ նոյեմբերի 10-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 17:30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլի» հարևանությամբ գտնվող վերգետնյա անցման տակ բախվել են Երևանի բնակիչներ, 51-ամյա Գեղամ Զաքարյանի վարած Porsche Cayenne մակնիշի 33 TS 314 համարանիշի և 39-ամյա Գրիգոր Ավետիսյանի վարած Suzuki մակնիշի AC 313 համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և այն վերածվել է մետաղե ջարդոնի:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Porsche Cayenne-ը, որը երկրորդ շարքից կատարել է սխալ վերադասավորում, ինչն էլ դարձել է վթարի պատճառ, Porsche Cayenne-ն էլ ճանապարհայի ոստիկանները հայտնաբերել էին ահագին հեռու՝ Սևանի փողոցի սկզբանամասում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։