REN.TV․ Քոչարյանը մնում է կալանքի տակ. դատարանների վրա ճնշումներ են գործադրվում (տեսանյութ)
Ռուսական REN.TV հեռուստաալիքն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա կալանքի տակ գտնվելուն:
«Ռոբերտ Քոչարյանը հետխորհրդային տարածքում առաջին նախկին նախագահն է, որը հայտնվեց ճաղերի հետևում: 2008 թ. մարտին անկարգություններից հետո նա արտակարգ դրություն մտցրեց, այն բանից հետո, երբ ամբոխները սկսեցին հետապնդել ու բռնություն կիրառել ոստիկանների նկատմամբ, զավթել ու վառել ոստիկանական մեքենաները: Ոչ միայն մեքենաները, Երևանի կենտրոնում խանութներն էին թալանում: Անկարգությունների ժամանակ 10 մարդ է զոհվել»,-ասվում է ռեպորտաժում:
REN.TV-ի պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ նոր իշխանությունները սկսել են վերափոխել հայկական հասարակությունն ըստ իրենց պատկերացումների: Նշվում է, որ առաջինը նրանք սկսեցին Քոչարյանի ընտանիքից:
Ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, «Իզվեստիա»-ին պատմել է, որ նրա առաջ նույնպես կանգնած է եղել նախկիններին հետապնդելու կամ չհետապնդելու հարցը:
«1998 թ. իմ իշխանության գալուց հետո եղել է ուժեղ հանրային պահանջ պատասխանատվության ենթարկել նախկին իշխանություններին: Ես դիմացա այդ ճնշմանը՝ գտնելով, որ պետք է առաջ նայել, ոչ թե պայքարել անցյալի դեմ»,-հայտարարեց նա:
Անդրադարձել է կատարվել նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորվում են արտերկրից և «Սորոսի» հիմնադրամից:

Աղբյուրը՝ Zham.am