Լրահոս

16.02.2011 14:27


Աշխարհի ամեն վեցերորդ մարդ սովի է մատնված

Պարբերաբար թերասնվողների թիվը սրընթաց մոտենում է 1 մլրդ–ի, մի մակարդակ, որը վերջին անգամ նկատվել է 2007-2008թթ. պարենային ճգնաժամի ժամանակ։
Դա նորից ապացուցում է, որ մթերքների գնաճն իրական է և անդրադառնում է առավել աղքատ երկրների վրա։ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկի խոսքերով՝ այն 44 մլն մարդու արդեն հասցրել է ծայրահեղ աղքատության եզրին, ինչը, ըստ էության, նշանակում է սով։
ՄԱԿ-ի տվյալներով՝ անցյալ տարվա վերջին շարունակաբար քաղցած մարդկանց թիվը կազմում էր 925 մլն մարդ։ Ընթացիկ տարում այդ թիվը կարող է գերազանցել 1 մլրդ–ը։ «Այդ միտումը անհանգստություն է առաջացնում։ Մթերքների գները բարձրացել են վտանգավոր նիշերի, և աղքատ մարդիկ հայտնվել են գոյատևման եզրին։ Իսկ ամենախոցելին բնակչության այն շերտերն են, որոնք իրենց եկամտի կեսից ավելին ծախսում են սննդամթերքի վրա»,- ասել է Զելիկը։

Այս խորագրի վերջին նյութերը