Լրահոս

10.11.2019 15:34


30-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

30-ամյա վարորդը Mercedes Sprinter-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Նոյեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում. Երևանի բնակիչ, 30-ամյա Նարեկ Դավթյանը` Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes Sprinter 808 PP 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Ճանապարհային ոստիկանություն և հիվանդանոց, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկված, մոտ 50 տարեկան տղամարդու մահը:

Փաստի առթիվ Ս. Սեդրակյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ՝ 58-ամյա Ռուբիկ Սաֆարյանն էր, իսկ վարորդ Ն. Դավթյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես վարորդ-առաքիչ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը