Լրահոս

10.11.2019 15:04


Որպես անհայտ կորած որոնվող 64-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանավանքի» մոտ` «Իշխանահատակ» կոչվող ձորում

Որպես անհայտ կորած որոնվող 64-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է «Իշխանավանքի» մոտ` «Իշխանահատակ» կոչվող ձորում

Նոյեմբերի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատ և ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Գետաշեն գյուղում, «Իշխանավանքի» մոտ գտնվող «Իշխանահատակ» կոչվող ձորում տղամարդու դի կա:

Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները նշված ձորից պատգարակով, մեծ դժվարությամբ դուրս են բերել Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 64-ամյա Գ. Սիմոնյանի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վերջինս այս տարվա նոյեմբերի 3-ից, որպես անհայտ կորած, որոնվում էր ոստիկանության Մարտունու բաժնի կողմից:

Ըստ նախնական տեղեկությունների, նա ժայռից վայր է ընկել անդունդը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փասռի առթիվ քննիչ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը