Աշխարհ

10.11.2019 14:52


Սանկտ-Պետերբուրգում հայտնի պատմաբանին ու Պատվո Լեգեոնի շքանշանակրին ձերբակալել են անդամահատված կանացի ձեռքերը թաքցնելիս

Սանկտ-Պետերբուրգում հայտնի պատմաբանին ու Պատվո Լեգեոնի շքանշանակրին ձերբակալել են անդամահատված կանացի ձեռքերը թաքցնելիս

Սանկտ-Պետերբուրգի Մոյկա գետից դուրս են բերել պատմաբան, Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի դասախոս, 63-ամյա Օլեգ Սոկոլովին, որի պայուսակում հայտնաբերվել են կանացի երկու կտրված ձեռքեր և օդամղիչ ատրճանակ: Պատմաբանը փորձել է իր սարսափելի բեռը ջրասույզ անել, սակայն փաթեթը մնացել է ջրի վրա, այդ իսկ պատճառով տղամարդը դրա ետևից նետվել է գետը: Պատմաբանի բնակարանում խուզարկության ընթացքում հայտնաբերվել են երիտասարդ կնոջ կտրված գլուխ, որի կողքին եղել է սղոց:

Սոկոլովն արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել: Նա պատմել է, որ աղջկա հետ հանդիպել է և նախօրեին երեկոյան վիճաբանության ժամանակ, «աֆեկտի վիճակում» սպանել է նրան: Սպանվածը նույն համալսարանի շրջանավարտ, 24-ամյա Անաստասիա Եշչենկոն է, որը Սոկոլովի հետ աշխատել է Նապոլեոնի մասին գիտական աշխատանքի շուրջ: Օլեգ Սոկոլովը Ռուսաստանի ռազմա-պատմագրական հանրության անդամ է, Ռուսաստանում ռազմա-պատմագրական վերականգնման հիմնադիրներից մեկն է, Եվրոպայի ռազմական պատմության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ, Նապոլեոնի դարաշրջանի վերաբերյալ ֆիլմերի խորհրդական: Պարգևատրվել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանով:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը