Լրահոս

10.11.2019 14:32


Փաշինյանի աներձագը Գարիկ Սարգսյանի համար կոկորդիլոս է ընտրել (տեսանյութ)

Փաշինյանի աներձագը Գարիկ Սարգսյանի համար կոկորդիլոս է ընտրել (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Facebook-ի իր էջում հումորային գրառում է կատարել` իր հետևորդներին կրկին հիշեցնելով ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի սերը կոկորդիլոսների հանդեպ:

«Եկել եմ Գարիկ Սարգսյանի համար հարմար մի բան ընտրեմ»,-գրել է պատգամավորը` հումորային գրառմանը կից հրապարակելով լուսանկար և տեսանյութ` կոկորդիլոսների մասնակցությամբ:

Հայոբյանի հետևորդները հումորային մեկնաբանություններ են գրել գրառման տակ:

«Թռչո՞ւմ ա», «Փետուրներովը ընտրի», «Ձվերը չմոռանաս», «Թշնամին տնից է լինում»,-կատակել են հետևորդները:

Հիշեցնենք, որ Արարատի մարզպետի շուրջ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ նա հավանություն էր տվել Դաշտավան գյուղում մի ներդրողի` կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրությանը:

Մաքսայինում հնարավոր չէր եղել տարանջատել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե ոչ: Քանի որ կոկորդիլոսի ձվի ներմուծման մաքսային կոդ չկա, ուստի այն պետք է ներմուծվեր թռչնի ձվի անվան տակ:

«Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել: Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Սարգսյանը:

Այժմ էլ, համացանցային տիրույթում, ծիծաղով են վերհիշում մարզպետի` կոկորդիլոսների հետ կապված պատմությունը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը