«BBC» բրիտանական հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ Լիբիայի Բենգազի քաղաքում բախումներ են տեղի ունեցել հարյուրավոր ընդդիմադիրների և իշխանության կոմնակիցների միջև։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ ականատեսները հաղորդում են, որ հուզումները սկսվել են իշխանություններին քննադատող հայտնի փաստաբանի ձերբակալությունից հետո։
Լիբիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը։ Իսկ երկրի պետական հեռուստաընկերությունը կադրեր է ցուցադրում իշխանությանն աջակցություն հայտնող ելույթներից։
Իշխանությունների դեմ բողոքի ալիքը հասել է Լիբիա