Դավիթ Շահնազարյան. «Հայաստանը չափազանց լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնելու»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե արդեն ավելի քան ակնհայտ է, որ սոցիալական իրավիճակը պայթյունավտանգության տարր է պարունակում:
–Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մոտ ապագայում (սա բոլոր՝ թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան փորձագետների ու վերլուծաբանների կանխատեսումն է) Հայաստանը չափազանց լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնելու: Իշխանությունները որևէ կերպ չեն փրձում այդ լարվածությունը վերացնել։ Իմ գնահատականով՝ իրենց ոչ համարժեք գործողություններով է՛լ ավելի են սրում այս չափազանց լուրջ իրավիճակը,–ասել է նա:
Դավիթ Շահնազարյանը նշել է, թե այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին շատ ավելի մանրամաստ կխոսվի փետրվարի 18–ին հրավիրված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ։
Դավիթ Շահնազարյան. «Հայաստանը չափազանց լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնելու»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է, թե արդեն ավելի քան ակնհայտ է, որ սոցիալական իրավիճակը պայթյունավտանգության տարր է պարունակում: –Հայաստանի տնտեսական իրավիճակն այնպիսին է, որ մոտ ապագայում (սա բոլոր՝ թե՛ միջազգային, թե՛ հայաստանյան փորձագետների ու վերլուծաբանների կանխատեսումն է) Հայաստանը չափազանց լուրջ տնտեսական խնդիրների առջև է կանգնելու: Իշխանությունները որևէ կերպ չեն փրձում այդ լարվածությունը վերացնել։ Իմ գնահատականով՝ իրենց ոչ համարժեք գործողություններով է՛լ ավելի են սրում այս չափազանց լուրջ իրավիճակը,–ասել է նա: Դավիթ Շահնազարյանը նշել է, թե այս իրավիճակից դուրս գալու ելքերի մասին շատ ավելի մանրամաստ կխոսվի փետրվարի 18–ին հրավիրված ՀԱԿ հանրահավաքի ժամանակ։
7or.am