Լրահոս

09.11.2019 14:50


Վարդենիսում պապը 13-ամյա թոռանը կախված է գտել. բժիշկները փրկել են նրան

Վարդենիսում պապը 13-ամյա թոռանը կախված է գտել. բժիշկները փրկել են նրան

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 13-ամյա Ս. Զ.-ն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վարդենիսի հիվանդանոցի բժիշկները՝ Անահիտ Բարսեղյանի գլխավորությամբ, կարողացել են երեխային փրկել մահվանից և դա նրանց հաջողվել է՝ 2 ժամից ավելի բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 17:40–ի սահմաններում, երեխայի պապը՝ 64-ամյա Ս. Զ.-ն, թոռանը նկատել է իրենց բակում՝ երկաթյա աստիճանավանդակի վերնամասում նախկինում պատրաստված գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից կախված վիճակում և պապը կարողացել է թելը շուտ կտրել և ահազանգել Վարդենիսի հիվանդանոց, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել հիվանդանոց:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ դեպք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, քանի որ ոստիկանությունն ու քննչական բաժինը աշխատում են 2 վարկածի ուղղությամբ:

Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը