Ավտոճանապարհներին ձյուն, բուք՝ օգնության են հասնում փրկարարները
Փետրվարի 15-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի գերեզմանատան տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և «կախվել» ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 17.55-ին փրկարարների ուժերով` քարշակման միջոցով, ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, Լ.Գալստյանին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի 03ՕՏ509 պետհամարանիշով ավտոմեքենան: Զոհեր և վիրավորներ չկան:
***
Նույն օրը, ժամը 18.21-ին ահազահգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի բեռնատարների բախման հետևանքով փակվել է երթևեկությունը: «Ֆորդ Տրանզիտ» բեռնատարը շարունակել է ընթացքը, իսկ «Մերսեդես»-ը դեռևս խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 20.40-ին բեռնատարը փրկարարների, «Լոռու ճանշին»-ի և ճանապարհային ոստիկանության ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Նույն օրը, ժամը 18.18-ին քաղաքացի Հարությունյանից ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին (Կեչուտի ջրամբարի հատված), իր ավտոմեքենան մխրճվել է ձնակույտի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարարները: Հ.Հարությունյանին պատկանող «Կիա Րիո» մակնիշի 955 ԼՕ 64 պետհամարանիշով ավտոմեքենան ձնակույտից դուրս բերել չի հաջողվել: Ժամը 19.02-ին օգնության է մեկնել Ջերմուկ քաղաքի մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ մոտակայքով անցնող թրթուրավոր տրակտորի օգնությամբ «Կիա Րիո» ավտոմեքենան դուրս է բերվել ձնակույտից:
Ժամը 19.25-ին, վերադարձի ճանապարհին, Ջերմուկ քաղաքի մարտական հաշվարկը նկատել է ձնակույտի մեջ հայտնված «ՎԱԶ-2106» մակնիշի 13ՍՍ824 պետհամարանիշով ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը և մեկ ուղևոր: Քարշակման միջոցով ավտոմեքենան տեղափոխվել է Ջերմուկ քաղաք:
***
Փետրվարի 16-ին, ժամը 00.02-ին քաղաքացի Տ.Պողոսյանից ահազանգ է ստացվել, որ իր ավտոմեքենան Սելիմի լեռնանցքում` «Քարվանսարայի» մոտ, հայտնվել է ձնաբքի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 01.15-ին փրկարարների ուժերով «ՎԱԶ-2107» մակնիշի 03ՏՏ063 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված, տուժածներ չկան:
***
Նույն օրը, ժամը 02.40-ին քաղաքացի Ա.Սահակյանից ահազանգ է ստացվել, որ իր ավտոմեքենան Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի 18-րդ կմ-ում հայտնվել է ձնաբքի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Եղվարդ քաղաքից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ է հայտնվել «ՎԱԶ-21012» մակնիշի 05 ԼՕ 788 պետհամարանիշով ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը և մեկ ուղևոր: Քարշակման միջոցով ավտոմեքենան տեղափոխվել է Եղվարդ քաղաք:
***
Նույն օրը, ժամը 04.08-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել ցեխակույտի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքից «Մերսեդես» մակնիշի փրկարարական ավտոմեքենան:
Ցեխակույտից դուրս է բերվել «Մերսեդես» մակնիշի 22 ՕՏ 527 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Նույն օրը, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մոտակայքում 2 ավտոմեքենա հայտնվել են ձնաբքի մեջ և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ են հայտնվել «Սուդզուկի» մակնիշի 65 ԼՈ 555 պետհամարանիշով և «ՎԱԶ-2106» մակնիշի 68 ԼՍ 776 պետհամրանիշով ավտոմեքենաները, որոնք դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի մաս:
***
Նույն օրը, ժամը 06.22-ին քաղաքացի Աբրահամյանից ահազանգ է ստացվել, որ իր ավտոմեքենան Սիսիսան-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում հայտնվել է ձնակույտի մեջ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 07.15-ին ձնակույտից ճանապարհի երթևեկելի հատված է դուրս բերվել «Օպել-Վեկտրա» մակնիշի 21 ԼՍ 617 պետհամարանիշով ավտոմեքենան, որում գտնվել են վարորդը և 4 ուղևոր:
Ավտոճանապարհներին ձյուն, բուք՝ օգնության են հասնում փրկարարները