Լրահոս

16.02.2011 13:27


Կառավարությունն իր ձեռնարկած քայլերի շնորհիվ բոլոր խավերին ոտքի՞ է հանել

Այսօր մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը ասել է, թե կառավարությունն իր ձեռնարկած քայլերի շնորհիվ բոլոր խավերին հանել է ոտքի, և հասարակության տարբեր շերտեր պատրաստ են իրենց իրավունքների համար դուրս գալ փողոց ու պայքարել օրենսդիրի վարած քաղաքականության դեմ։
–Կառավարությունը համառորեն գնում է այդ ճանապարհով, այսինքն՝ ժողովրդին իր դեմ է հանում, – ասել է Ա. Նռանյանը՝ ավելացնելով, թե խնդիրն այն է, որ մեր քաղաքացիները մինչ օրս չեն հավատացել, որ իրենք ի վիճակի են ինչ–որ բան փոխել։
Բանախոսի կարծիքով՝ եթե մարդիկ հավատան, որ նրանք կարող են փոփոխություններ կատարել, ապա այդ կուտակված դժգոհությունը հնարավոր է սոցիալական ցնցումներ առաջացնել, որոնք և կարող են լրջորեն ազդել 2012թ–ի ընտրությունների վրա։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը