Աշխարհ

09.11.2019 17:10


Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացնում է

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացնում է

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն ասում է, որ ակցիայի ընթացքում հակաամերիկյան հայտարարություններ են արվում և կեղծ տեղեկատվություն է տարածվում։

Դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշության կոչ է անում՝ կապված ակցիաների հետ։

Հիշեցնենք՝ աղմուկ հանած՝ And then we danced ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է Թբիլիսիի և Բաթումիի կինոթատրոններում՝ նոյեմբերի 8-10-ը։ Ֆիլմը պատմում է երիտասարդ պարող Մերաբի մասին, ով կտրուկ փոխվում է, երբ սիրահարվում է իր ամբիցիոզ մրցակցին՝ Իրակլիին։

Ֆիլմի պրեմիերան աղմկոտ անցավ Թբիլիսիում։ Վրացական քայլերթ ազգայնական ուղղվածությամբ կազմակերպության, ինչպես նաև այլ ակտիվիստների կողմից ցուցադրությունը տապալելու փորձ արվեց, ոստիկանական ուժեղ հսկողություն էր սահմանվել մայրյուրաքաղաքի հինգ խոշոր կինոթատրոններում։ Առավել լարված էր Ամիրանի կինոթատրոնի մոտ, ուր ակցիայի մասնակիցները մի քանի անգամ կինոթատրոնի շենք ներխուժելու փորձ արեցին, իրավապահների ու լրագրողների հետ բախումներ եղան, եղան բերման ենթարկվածներ։ Ֆիլմը, այնուամենայնիվ, ցուցադրվեց՝ ուղեկցվելով սուլոցներով և Վրաստանը մի վերածեք Սոդոմ-Գոմորի վանկարկումներով։

«Կոչերով հանդես եկողների մեծամասնությունը ներկայացնում են նույն խմբերը, որոնք օգտագործում են հակա ԼԳԲՏ-ական հռետորաբանությունը և ակցիաներ էին կազմակերպում՝ հունիսին Tbilisi pride-ի անցկացման դեմ։ Ավելին՝ նրանց մեծամասնության հայտարարությունները վերջին շրջանում հակաամերիկյան են, կեղծիք է տարածվում, որ ԱՄՆ-ն ու արևմտյան երկրները հոգ են տարել, որ ցուցադրությունը կայանա», — ասվում է ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը