Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթում տեղերը վաճառվում են, ավելի մոտ տեղերը 20 000 դրամ են, մեջտեղներում՝ 10 000. «Ժողովուրդ»
«Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:
Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարազատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մեքենա ներկրողներից մի քանիսը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են. «Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»:
Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղաքային իշխանությունները սկսել են զբաղվել նրանց հայտնաբերելով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: