Ռուսաստանն անհանգստություն է փոխանցել, Հայաստանը «ցրել» է․ «Փաստ»
«Փաստ»-ը գրում է․ Վերջին օրերին հանրային դիսկուրսում տարբեր հարցեր են դրվում շրջանառության մեջ, որոնց նախնական փուլերում հասարակությունն այդքան էլ ուշադրություն չի դարձնում, սակայն դրանց մասին շարունակ մեկնաբանություններ են հնչում և տարբեր թեզեր շրջանառվում։
Մասնավորապես՝ նման թեմաներից է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը համարվում է ՀՀ համար գերկարևոր ռազմական օբյեկտ։
Ահա հենց այս հարցն է, որը, թերթի տեղեկություններով, հայտնվել է իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Թերթին տեղեկատվություն է հասել առ այն, որ իշխանությունները փորձում են ռազմաբազան ՀՀ տարածքից հանելու թեման դարձնել պարբերական քննարկման առարկա և յուրահատուկ «թեսթ» անցկացնել։
Որոշ շրջանակներ մեծ ցանկություն ունեն ազատվել բազայի ներկայությունից, սակայն այդ առումով իշխանությունները լուրջ անհանգստություններ ունեն և իրենց անունից բաց տեքստով որևէ կերպ չեն անդրադառնում դրան։
Արդյունքում նորից առաջին պլան է մղվում, այսպես կոչված, արևմտյան «գրանտակեր» հատվածը, որը միշտ էլ աչքի է ընկել իր ընդգծված հակառուսական քաղաքականությամբ:
Իշխանություններին սատարող փորձագիտական սեգմենտի այս հատվածը, որն իր գաղափարներով և ստացած դրամաշնորհներով, բնականաբար, երդվյալ արևմտապաշտ է, այս հարցը հերթական անգամ դարձրել է շահարկման առարկա, և իրենց հարցազրույցներում պարբերաբար թմբկահարում են դրա մասին։
Սա հնարավորություն է տալիս մի քանի խնդիր լուծել. նախ՝ իշխանությունները թեմայի առումով մնում են մաքուր, մյուս կողմից՝ իրականացվում է տեսակետների ստուգում, թե ինչ վերաբերմունք ունի հասարակությունն այս թեմայի հետ կապված:
Ըստ օդում կախված լուրերի, այս հարցի առնչությամբ ՌԴ իշխանությունները ամենաբարձր մակարդակով անհանգստություններ են փոխանցել Հայաստանի իշխանություններին, սակայն վերջիններս ամեն անգամ թեման «ցրել» են»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: