«Իմ քայլում» արդեն պատրաստություններ են տեսնում` Արայիկ Հարությունյանի տեղը զբաղեցնելու. հավակնորդներ կան. «Հրապարակ»
«Արայիկի հրաժարականի «ավետիսը» ոչ այնքան հակահեղափոխականների մոտ է աժիոտաժ առաջացրել, որքան մեր թիմում»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ի՞նչ նկատի ունեք։ «Ոչ մի գնով Նիկոլը նրան չի հանձնի, բայց ոնց երևում է` ՀՅԴ-ն ու «կից» ուժերը ձեռ չեն քաշելու, այդ իսկ պատճառով թիմում արդեն պատրաստություններ են տեսնում` Արայիկի տեղը զբաղեցնելու։
Ամենաակտիվն Արարատ Միրզոյան-Վահան Կոստանյան-Հովհաննես Հովհաննիսյան տրիադան է, որ ցանկանում է նախարար դարձնել Հովհաննես Հովհաննիսյանին։ Թվացյալ ցուցադրում են, թե պաշտպանում են Արայիկին, իրականում շատ նուրբ բզբզում են։ Մյուս խումբը սորոսականներն են. սրանք էլ «բրթում» են փոխնախարար Արևիկ Անափիոսյանին։ Արայիկն այդ ամենը հասկանում է ու դրանից ավելի վատ է զգում, քան «անդաստիարակ» ՀՅԴ-ից, չնայած իր թևը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, նույնպես ձեռները ծալած չի նստել, անում է ամեն ինչ, որ հանկարծ Արայիկը հրաժարական չտա․ չմոռանանք, որ Արսենին նախարար է բերել Արայիկը»:
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը հարցին, թե հրաժարականի դեպքում նախարարի հավանական թեկնածուներից մեկը ի՞նքն է, ասաց. «Արայիկ Հարությունյանի թեման ընդհանրապես չի քննարկվում. պետք չէ նման հարցադրում անել»:
Ասում են` երբեք մի ասա՝ երբեք։ «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Հարությունյանի հրաժարականի մասին խոսք լինել չի կարող` անգամ հեռավոր օրակարգում»: Բայց չէ որ ձեր թիմն ասել է` ժողովրդի կարծիքը ձեզ համար ամենակարևորն է։ «Ժողովուրդն իր կամքն արտահայտել է 2018-ի դեկտեմբերի ընտրություններին, որի հիմքով ձևավորվել է կառավարություն: Ես չեմ կարծում, որ բողոքավորները ողջ ժողովուրդն են»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: