«Թայմ աութ». իշխանությունները համոզվել են, որ ՍԴ-ի նկատմամբ հարձակողական տակտիկան այլևս չի աշխատում․ «Փաստ»
«Մենք նախորդ հրապարակումներում քանիցս անդրադարձել ենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրադարձություններին՝ տեղեկացնելով, որ իշխանությունները, ի թիվս այլ տարբերակների, ակտիվորեն քննարկում են նաև Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ վերացնելու հնարավորությունը։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանության կուլիսներում հնարավոր ու անհնար նոր սցենարներ ևս մշակվում են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հանգուցալուծում տալու համար։
Մասնավորաբար՝ հարցը կարգավորելու և իրենց համար ցանկալի արդյունք ունենալու համար, թերթի տեղեկություններով, օրերս կայացած մի հավաքի ժամանակ որոշում է կայացվել անորոշ ժամանակով «թայմ աութ» վերցնել։
Բանն այն է, որ, ըստ մեր աղբյուրի, իշխանությունները համոզվել են, որ «հարձակողական» տակտիկան այլևս չի աշխատում, ավելին՝ միջազգային հանրության կոշտ արձագանքին է արժանանում, ուստի նոր «ռասկլադ» է հարկավոր մտածել։
Ըստ թերթի տեղեկությունների, ընթացիկ «բզբզոցներից» զատ, ՍԴ նախագահի դեմ պայքարի հաջորդ ալիքը, ամենայն հավանականությամբ, կբարձրանա դատաիրավական բարեփոխումների փաթեթն ընդունելուց, մասնավորապես ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին նախագիծն ընդունելուց հետո, և այդ ժամանակ իշխանությունները նորից «աշխատանքներ» կտանեն ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու համար։
Կան նաև տեսակետներ, որ ներկայիս «թայմ աութը» հարաբերական անդորր է նոր փոթորկից առաջ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: