Նույնասեռականների սիրո մասին պատմող սկանդալային ֆիլմի պրեմիերան Բաթումիի և Թբիլիսիի կինոթատրոնների դիմաց ուղեկցվել է բողոքի ակցիաներով (տեսանյութ)
Շվեդա-վրացական «Իսկ հետո մենք պարեցինք» նույնասեռականների սիրո մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը դեմ անձինք բողոքի ակցիաներ են իրականացրել Թբիլիսիի «Ամիրանի» և Բաթումիի «Ապոլո» կինոթատրոնների դիմաց: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:
Կինոթատրոնների դիմաց, որտեղ պետք է կայանար ֆիլմի ցուցադրությունը, աստիճանաբար մարդիկ են հավաքվել: Նրանք բողոքի ակցիա են իրականացրել, որպեսզի տապալեն գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է երիտասարդ պարողի մասին, ով սիրահարվում է իր մրցակցին:
Ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիա իրականացնողներին և փորձել են կազմակերպել տոմսեր ունեցող մարդկանց մուտքը կինոթատրոններ: Ցուցարարները կիրառել են պիրոտեխնիկա և ճայթրուկներ: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո «Ամիրանի» կինոթատրոնից դուրս եկած անձանց ցուցարարները վիրավորել են:
Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Մի վերածեք Վրաստանը Սոդոմի և Գոմորի», «Արվամոլության օրինականացումը և քարոզչությունը`ժողովրդի ցեղասպանություն է»: Բաթումիի «Ապոլո» կինոթատրոնի դիմաց ցուցարարները ձվեր են նետել և նույնպես վիրավորել պրեմիերայի մասնակիցներին: Նշվում է, որ Թբիլիսիում ձերբակալվել է 11 մարդ:
Նույնասեռականների սիրո մասին պատմող սկանդալային ֆիլմի պրեմիերան Բաթումիի և Թբիլիսիի կինոթատրոնների դիմաց ուղեկցվել է բողոքի ակցիաներով (տեսանյութ)
Շվեդա-վրացական «Իսկ հետո մենք պարեցինք» նույնասեռականների սիրո մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը դեմ անձինք բողոքի ակցիաներ են իրականացրել Թբիլիսիի «Ամիրանի» և Բաթումիի «Ապոլո» կինոթատրոնների դիմաց: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն:
Ոստիկանները ձերբակալել են բողոքի ակցիա իրականացնողներին և փորձել են կազմակերպել տոմսեր ունեցող մարդկանց մուտքը կինոթատրոններ: Ցուցարարները կիրառել են պիրոտեխնիկա և ճայթրուկներ: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո «Ամիրանի» կինոթատրոնից դուրս եկած անձանց ցուցարարները վիրավորել են:
Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել. «Մի վերածեք Վրաստանը Սոդոմի և Գոմորի», «Արվամոլության օրինականացումը և քարոզչությունը`ժողովրդի ցեղասպանություն է»: Բաթումիի «Ապոլո» կինոթատրոնի դիմաց ցուցարարները ձվեր են նետել և նույնպես վիրավորել պրեմիերայի մասնակիցներին: Նշվում է, որ Թբիլիսիում ձերբակալվել է 11 մարդ:
Աղբյուրը՝ tert.am