Արմավիրի մարզում Nissan-ը 60 մետր գլորվելով՝ հայտնվել է դաշտում. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և հրացան. կան վիրավորներ
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին, դեպի Սարդարապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից առգրավվեց։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը Ոստիկանության Զորքերի ծառայող է, իսկ եթե Արմավիրի ոստիկաններն օպերատիվ չժամանեին, չէր բացառվում, որ հետաքրքրասեր քաղաքացիները դեպքի վայրից ատրճանակն ու հրացանը տանեին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում: