Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան և Գագիկ Հայրապետյանը
Հովիկ Ստուդիոն կամ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան արդեն 15 տարվա պատմություն ունի։ Ծավալվելով Ռուսաստանում և Հայաստանում 18 մասնաճյուղերի գործունեությամբ՝ իր աշխարհագրությամբ ամենամեծ հայկական պարային կառույցն է աշխարհում։
Ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը գործունեության առաջին իսկ օրվանից մանկավարժական անձնակազմին կենտրոնացրեց ամուր ընտանիքի մոդելի շուրջ, որն էլ հնարավոր դարձավ համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ։ Տարբեր տարիներին այստեղ աշխատել և աշխատում են շատ տաղանդավոր պարուսույցներ, որոնց կերտած սաները մեծ երախտագիտությամբ են նշում նրանց անունները։ Այս տարիների ընթացքում առանձնակի հեղինակություն ձեռք բերեց նախկինում ակադեմիայի փորձավար, իսկ 2015 թվականից ակադեմիայի գլխավոր բալետմաստեր՝ Գագիկ Հայրապետյանը։ Որոշեցինք իմանալ նրա կարծիքը ընտրած ուղու և առաքելության մասին։
«Հովիկ Ստուդիոն իմ ընտանիքն է, որտեղ ապրում և արարում ենք և ամեն օր ինչ որ բան սովորում։ Հաշվի առնելով այն, որ շատ փոքր հասակից եմ պարում և կյանքիս մեծ մասը անց եմ կացրել պարի դահլիճում, ուրեմն միանշանակ ինձ համարում եմ պարարվեստի նվիրյալ։ Իսկ մեր ակադեմիայում իրականացրեցի ինքնաճանաչումս, հասկացա առաքելությունս՝ որն է բացահայտել և հարթակ ստեղծել այն շնորհալիների համար, որոնք իսկապես արվեստագետ են կամ ուզում են դառնալ։ Կյանքն ակնթարթ է և հարկավոր է իմաստավորել այս կարճ կյանքը՝ պարգևելով ուրախություն հատկապես երեխաներին։ Ավելի մեծ ուրախություն, քան տեսնել մեր սաների աչքերի փայլը, երևի թե մեկ էլ սեփական զավակիդ երջանիկ աչքերը կարող են համարվել ։
Հիմա առավել լիարժեք եմ գիտակցում այս բառերի իմաստը, քանի որ ունեմ նորաստեղծ ընտանիք՝ սիրելի կին և նորածին արու զավակ, որին նույնպես կուղղորդեմ դեպի լավ մարդ տանող ճանապարհ։ Հպարտ եմ, որ պարարվեստի աշխարհում արդարացրել և արդարացնում եմ ծնողներիս, մեծ ընտանիքիս, կոլեկտիվիս , մեր հարյուրավոր սաների և մեր ղեկավարի կամ քավորիս սպասելիքները, և միաժամանակ գիտակցում եմ , որ կյանքում հարկավոր է միշտ սովորել և շարունակ արարել ու արարել։ Պարարվեստը կարծես բազմահազար գույներ ունեցող ծաղիկների դաշտ է, որտեղ մեկ անգամ հայտնվելով, այլևս երբեք չես լքի այն»:

Աղբյուրը՝ yerevaklur.am