Լրահոս

16.02.2011 12:48


Արա Նռանյան. «Կառավարության քայլերը ճգնաժամածին և գնաճածին են»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանն անդրադարձել է կառավարության ձեռնարկած քայլերին, որոնք հանգեցրել են պետության սոցիալ–տնտեսական վիճակի վատթարացմանը։
Ըստ բանախոսի՝ կառավարության քայլերը ճգնաժամածին են, իսկ հիմա կարող ենք ասել, որ դրանք նաև գնաճածին են։
Ա. Նռանյանը բերեց օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների մի շարք օրինակներ, որոնք վատացրել են քաղաքացիների սոցիալական վիճակը։ Դրանցից են աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որով գործատուները հնարավորություն ստացան բանավոր համաձայնագրի միջոցով աշխատանքի ընդունել և ազատել աշխատողներին, ինչպես նաև մաքսային օրենգրքի փոփոխությունները՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների հետ կապված։ Հաջորդ քայլը, ըստ Նռանյանի, ուղղված էր փոքր ծավալներով ներկրողների և փողոցային առևտրով զբաղվողների նկատմամբ, որտեղ ակնհայտորեն գնում են դեպի մենաշնորհայնացման։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը