Լրահոս

16.02.2011 12:48


Հարուցվել է քրեական գործ` կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի` 2010թ. նոյեմբերին ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Նորարար» արտադրական կոոպերատիվի նախագահ Ա. Վարդանյանը  կոոպերատիվի գործունեությունից առաջացած եւ փորձագետների` 2009թ. մարտի 11-ի թիվ 08-1431 եզրակացությամբ եւ դատավճռով հաստատված 11 847 905 հարկային պարտավորությունը չի կատարել: Մասնավորապես` Ա. Վարդանյանը կոոպերատիվի անդամների կողմից  հարկային պարտավորությունները կատարելու  պարտականությունից  ազատելու նպատակով, կոոպերատիվը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  վերակազմավորելու միջոցով եւ հաշվի առնելով, որ վերջինիս հիմնադիրներն ու մասնակիցները պատասխանատվություն չեն  կրի  իրավահաջորդ կազմակերպության պարտավորությունների համար` 2009թ. հունիսի 25-ից մինչեւ հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում կազմել եւ  ՀՀ իրավաբանական անձանց  պետական ռեգիստրի` Արաբկիրի տարածքային ստորաբաժանում է ներկայացրել արտադրական կոոպերատիվը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմավորելու  համար անհրաժեշտ փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի հիման վրա 2009թ. հուլիսի 3-ին  «Նորարար»  արտադրական կոոպերատիվը վերակազմավորվել է   «Նորարար» ՍՊ ընկերության: Այսպիսով`  ՍՊ ընկերությունը հանդիսացել է  կոոպերատիվի իրավահաջորդը, սակայն որեւէ միջոց չի ունեցել պետության հանդեպ  նշված հարկային  պարտավորությունը կատարելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 11 847 905 դրամի վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ 2-րդ մասի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը