Փաշինյանը չի կիսում սեռափոխված Մելի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորման շուրջ բարձրացված դժգոհությունները (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորման շուրջ բարձրացված դժգոհությունները:
«Հիմա տարբեր երկրների ներկայացուցիչներ մեր չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, իրենք 90 տոկոս ֆինանսավորումն անում են, ու ասում են՝ քանի որ ձեր երկրի չեմպիոնի մասին է մի փոքր էլ դուք ֆինանսավորենք»,-ասաց Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականցնող երիտասարդներին:
Երիտասարդների դժգոհություններին, թե ֆիլմը չեմպիոնի համասեռամոլ կյանքի մասին է, այլ ոչ թե նրա անցած սպորտային ճանապարհի՝ Փաշինյանն արձագանքեց.
«Այն մարդն, ում մասին խոսում եք, եռակի չեմպիոն է, մարդ է, որի պատվին 3 անգամ ՀՀ դրոշը բարձրացվել է ու Հայաստանի հիմն է հնչել»:
Երիտասարդներից մեկն էլ հակադարձեց. «Այդ ֆիլմը տեսնելով ի՞նչ ուղերձ են ստանալու ապագա սերունդները: Դրան զուգահեռ մերժվում են ֆինանդավորումներն ուղղված մեր թագավորների մասին ֆիլմերին ու «Հայ ասպետ» հաղրոդմանը»:
Փաշինյանն ասաց, որ ինքն անձամբ է հրապարակյին խոսել հայ թագավորների մասին պատմող ֆիլմ ունենալու անհրաժետության մասին, իսկ Դալուզյանի կենսագրությանը վերաբերող ֆիլմի ֆինանսավորման մասով էլ մանսրամասնեց.
«Իմ ընկալմամբ՝ ֆիլմը մարդու մասին է, չեմպիոնի: Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է, ուրիշ մասեր չեն ֆինանսավորում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 20 մլն դրամ:

Աղբյուրը՝ aysor.am