Լրահոս

08.11.2019 20:50


Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստան-Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է Հայաստան-Հունաստան խաղի տոմսերի վաճառքը:

Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան- Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։

Հայաստան- Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Հայաստան- Հունաստան

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

Այս խորագրի վերջին նյութերը