Սեյեդ Ալի Սաղայիան. «Իրանի հեղափոխության առաջնորդն առաջին հերթին փիլիսոփա էր»
ԵՊՀ-ն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը այսօրվանից համատեղ ուժերով «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայի շրջանակներում միջազգային գիտաժողով են անցկացնում:
Գիտաժողովը նվիրված է Իրանում Իսլամական հեղափոխության 32-րդ տարելիցին: Գիտաժողովում զեկույցով հադես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը: Նա ընդգծեց, որ իշխանություններ փոխելու ցանկությամբ կատարված այլ հեղափոխությունների համեմատ Իրանի Իսլամական հեղափոխությունը իր տեսակի մեջ բացառիկ էր:
«Այս հեղափոխության առանձնահատկություններից մեկն այն է, որ այն չի նախաձեռնվել որևէ զինված խռովարար ուժի կամ հեղափոխական առաջնորդի կողմից: Հեղափոխության առաջնորդն առաջին հերթին փիլիսոփա էր, մարդագետ, կարողանում էր ուսումնասիրել մարդու էությունն ու Իսլամի մեծագույն դեմեքերից մեկն էր»,-նշել է ՀՀ–ում Իրանի դեսպանը:
Սեյեդ Ալի Սաղայիան. «Իրանի հեղափոխության առաջնորդն առաջին հերթին փիլիսոփա էր»