Լրահոս

11.03.2011 10:55


Ֆրանսիայի ԱԳՆ–ն անհանգստություն է հայտնել ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական կայքէջում տեղադրված մամլո հաղորդագրության մեջ ասված է, թե Ֆրանսիայի ԱԳՆ–ն անհանգստություն է հայտնում ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։

–Միանալով մարտի 9–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի արած հայտարարությանը՝ մենք դատապարտում ենք Ղարաբաղում ուժի կիրառումը։ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների ճանապարհով։ Այդ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով անհնար է։ Հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նախագահներ Սարկոզիի, Օբամայի ու Մեդվեդևի 2010թ. Մոսկվայում և 2009թ. Աքվիլայում ընդունած համատեղ հայտարարության վրա՝ մենք շարունակում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին աջակցել հակամարտության կարգավորման գործում՝ հիմնված տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները հարգելու վրա, առանց ուժի կիրառման՝ համաձայն ՄԱԿ–ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի,–ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը