Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ժամանակ օդանավում ծխելու համար
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի «Խրաբրովո» օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից ժամանող չվերթի ուղևորներից մեկը։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ուղևորին ձերբակալել են օդանավում ծխելու համար։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը Հայաստանի քաղաքացու մասին, որն էլեկտրոնային ծխախոտ է վառել թռիչքի ժամանակ։ Նշվում է, որ նա Սոչիի բնակիչ է։ Վերջինիս տեղափոխել են հերթապահ բաժին, վարչական արձանագրություն է կազմվել։
Աղբյուրը հիշեցնում է, որ ամիսներ առաջ մեկ այլ հայ քաղաքացի՝ Մոսկվա-Տյումեն չվերթի 27-ամյա ուղևորը ձերբակալվել էր օդանավում ծխախոտ օգտագործելու պատճառով։
Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են Մոսկվա-Կալինինգրադ չվերթի ժամանակ օդանավում ծխելու համար
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքի «Խրաբրովո» օդանավակայանում ձերբակալվել է Մոսկվայից ժամանող չվերթի ուղևորներից մեկը։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ուղևորին ձերբակալել են օդանավում ծխելու համար։
Աղբյուրը հիշեցնում է, որ ամիսներ առաջ մեկ այլ հայ քաղաքացի՝ Մոսկվա-Տյումեն չվերթի 27-ամյա ուղևորը ձերբակալվել էր օդանավում ծխախոտ օգտագործելու պատճառով։
Աղբյուրը՝ Tert.am